Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Դասականում` 6:6

Դասականում` 6:6
28.05.2012 | 08:54

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցաշարի տասներկու պարտիաներն այդպես էլ ի հայտ չբերեցին ուժեղագույնին: Ավարտական պարտիան, որտեղ սպիտակներով խաղում էր հնդիկ գրոսմայստերը, քսաներկուերորդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Համաձայն մրցաշարի կանոնադրության, մրցակիցներին սպասվում է հավելյալ չորս պարտիա՝ քսանհինգ րոպե հիմնական ժամանակով, գումարած տասը վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Եթե այս չորսում էլ հավասարություն լինի, կավելացվի ևսսսս երկու պարտիա` ժամանակային նոր կարգով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ